Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՔԾ ղեկավար. Քոչարյանի մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ չեն դրվում 2008 թ.–ի ընտրությունների արդյունքները

02.08.2018, 12:04
ՀՔԾ–ն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ չի դնում 2008 թ.–ի նախագահական ընտրությունների արդյունքները։
ՀՔԾ ղեկավար. Քոչարյանի մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ չեն դրվում 2008 թ.–ի ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ չի դնում 2008 թ.–ի նախագահական ընտրությունների արդյունքները, հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը։ 

«Այն շահարկողներին, որոնք բազմիցս փորձում են շահարկել, թե իբր ՀՔԾ–ի մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որով ծառայությունը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա, մենք կասկածի տակ չենք դրել ընտրությունների արդյունքները։ Մենք ընդամենը նշել ենք, որ այն քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց` իրենց իրավունքները վերականգնելու համար», – հայտարարեց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք չի լինել չի կարող, այս պրոցեսը խիստ իրավական ընթացակարգերում է։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–