ՀՔԾ պետ.Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության «Մարտի 1»–ի գործով
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ` հարցաքննության «Մարտի 1»–ի գործով։
Այս մասին չորեքշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1»–ի գործով։ Դրանից հետո ԶԼՄ–ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ այդ գործով ՀՔԾ հարցաքննության է կանչվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության դեռևս որպես վկա», – հայտարարեց Խաչատրյանը` նշելով, որ հարցաքննության են կանչվելու բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր կարող են կարևոր տեղեկություններ տրամադրել 2008թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների մասին։
«Մենք կաշկանդված չենք ցանկացած պաշտոնյայի հրավիրել հարցաքննության, հուսով եմ, որ դուք դրանում արդեն համոզվել եք», – հայտարարեց Խաչատրյանը։Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:48 04.07.2018