Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց

19.07.2016, 10:36
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ:
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնելմարտական դիրքերի հուսալի պահպանություն: -0-