Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանում կկրճատվի նախարարությունների թիվը

06.03.2018, 18:47
Հայաստանի նոր կառավարությունում նախարարությունների քանակը կկրճատվի։
Հայաստանում կկրճատվի նախարարությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ըստ խորհրդարանում քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրինագծի` Հայաստանի նոր կառավարությունում նախարարությունների քանակը կկրճատվի` 18-ից դառնալով 17: Այդ մասին երեքշաբթի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ըստ օրենքի, նախարարությունների թիվը կրճատվել է`դառնալով 17, կլուծարվի ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Նոր կառավարությունում կլինի նաև մեկ առաջին փոխվարչապետ և երկու փոխվարչապետ, նրանցից ամեն մեկը կունենա իր աշխատակազմը: Օրենքով նախատեսված այս և այլ փոփոխությունները պայմանավորված են անցումով դեպի խորհրդարանական իշխանավարում ու Սահմանադրության պահանջներին օրենսդրության համաձայնեցմամբ», - հայտարարեց Հարությունյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ իշխանությունները որոշեցին կազմացրել Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունը ու պահպանել Սփյուռքի նախարարությունը` Հարությունյանը ասաց, որ նախարարությունների կազմն ու ցանկը քաղաքական նպատակահարմարության հարց է:

«Կառավարությունն է որոշում, թե ինչպես բաշխել նախարարությունների գործառույթները: Կան երկրներ, որոնք ունեն ընդամենը 7 նախարարություն, կան երկրներ, որոնք 60 նման գերատեսչություն ունեն: Սա այն առանձնահատուկ որոշումն է, որը խորհրդարան կարող է ներկայացնել միայն կառավարությունը`կախված նրանից, թե որքան արդյունավետ է պատկերացնում իր աշխատանքը», - ասաց նախարարը:–0–