Հայաստանը պետք է ոչ թե անդամակցեր Մաքսային միությանը, այլ համագործակցեր ՄՄ–ի և Եվրամիության հետ. քաղաքական գործիչ
09.12.2013,
17:01
Հայաստանը պետք է ոչ թե անդամակցեր Մաքսային միությանը, այլ համագործակցեր ՄՄ–ի և Եվրամիության հետ, կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի (գլխավորում էր ղարաբաղյան շարժումը 80–ականների վերջին) նախկին անդամ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է ոչ թե անդամակցեր Մաքսային միությանը, այլ համագործակցեր ՄՄ–ի և Եվրամիության հետ, կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի (գլխավորում էր ղարաբաղյան շարժումը 80–ականների վերջին) նախկին անդամ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը։
«Այսօր ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ է, և ես բացարձակապես նոնսենս եմ համարում ամբողջովին սեփական երկրի ճակատագիրը կապել այս կամ այն համաշխարհային կենտրոնի հետ»,– ասաց Մանուչարյանը երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա, Մաքսային միությանն անդամակցելը կարող է բացասաբար ազդել Հայաստանի անկախության վրա, այդ իսկ պատճառով այդ կառույցին միանալու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ նախապատվությունը տալ ինչպես ՄՄ–ի, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության ձևաչափի հետ։
Բացի այդ, քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունն առայժմ պատրաստ չեն հանրապետության միացմանը որևէ միության։
Մանուչարյանը ենթադրում է, որ մոտ ապագայում Եվրամիությունը կուժեղացնի Հայաստանի արևմտամետ քարոզչությունը` հանրապետությունում իր դիրքերը չկորցնելու համար։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։
Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ «ճանապարհային քարտեզ» կստորագրվի դեկտեմբերի 24–ին` Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը նոյեմբերին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնախաստորագրի։ -0--