Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանն իր ԶՈՒ-ի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով. Տոնոյան

20.09.2019, 15:12
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով:
Հայաստանն իր ԶՈՒ-ի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«ՀՀ Զինված ուժերը հագեցված են լավագույն սպառազինությամբ մրցակցային գներով, անկախ նրանից, թե որտեղից է մատակարարվում այդ զենքը: Միաժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ տարբեր երկրներն իրենց ներքին սահմանափակումներն ունեն սպառազինության մատակարարման վերաբերյալ», - ասաց նա` չմանրամասնելով սպառազինության նոր խմբաքանակի ձեռք բերման ծավալները:

Միաժամանակ նախարարը չբացառեց, որ սպառազինության մատակարարը կարող է փոխվել` կախված զենքի գներից և որակից:

Խոսելով «Սու 30» մատակարարման մասին, պաշտպանության նախարարն առաջարկեց սպասել մինչև այս տարվա վերջ – 2020 թ. սկիզբը:

Մեր փորձագետները հիմա աշխատում են: Գոյություն ունեն պայմանագրային պարտավորություններ», - ասաց Տոնոյանը:

Խոսելով «Իսկանդերը» տեխնիկական որակներով գերազանցող սպառազինության մատակարարման մասին, նախարարը հայտարարեց, որ հենց նման զենք լինի, այդ մասին կտեղեկացվի:-0-