Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հովիկ Աբրահամյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ–ից դուրս գալու մասին

31.01.2017, 16:46
Հանրապետական կուսակցությունում ստացել են նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին։
Հովիկ Աբրահամյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ–ից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) ստացել են նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Այդ մասին ռադիոկայանին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ նրան արդեն հեռացրել են կուսակցական հաշվառումից:

Ըստ Թադևոսյանի՝ Հովիկ Աբրահամյանի դիմումում նշված է միայն, որ հունվարի 25-ից դուրս է գալիս Հանրապետականից առանց բացատրությունների և մեկնաբանությունների:

Թադևոսյանի կարծիքով, այս ամենը չի ազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

«Մենք մեր աշխատանքը ընտրությունների հետ կապված անելու ենք, մեր թիմն անելու է, կարծում եմ՝ որևէ էական ազդեցություն չի գործի», – նշել է Թադևոսյանը։–0–