Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԿԸՀ–ն հայտնել է 454 ընտրատեղամասերի արդյունքները

15.05.2017, 02:21
ԿԸՀ–ն ներկայացրել է Ավագանու ընտրությունների առաջին արդյունքները։
ԿԸՀ–ն հայտնել է 454 ընտրատեղամասերի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ԿԸՀ–ն ներկայացրել է Ավագանու ընտրությունների առաջին արդյունքները։

474 ընտրատեղամասերից 454–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո ՀՀԿ–ն հավաքում է 227 629 ձայն կամ 71,07%։

Երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը (67 646 ձայն կամ 21,12%), երրորդը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25 008 մարդ կամ 7,81%։

Մայիսի 14–ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Քվեարկությունը տևեց մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։ 

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։ 

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։ 

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–