Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ԿԸՀ–ն հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակները

21.11.2018, 11:49
Հրապարակվել են ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակները
ԿԸՀ–ն հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողողն իր կայքում հրապարակել է դեկտեմբերի 9–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համապետական և տարածքային ցուցակները։

Տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

ԿԸՀ–ի տվյալներով, համապետական ցուցակներ ներկայացրել է 11 քաղաքական կուսակցություն և դաշինք` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։

Ավելի վաղ ԿԸՀ–ում վիճակահության միջոցով որոշվել է կուսակցությունների և դաշինքների հերթականությունը քվեաթերթիկում։ Բացի այդ, ռեյտինգային ցուցակներում քաղաքական ուժերի հավասար պայմանների ապահովման նպատակով ԿԸՀ–ն որոշել է, որ քվեաթերթիկներում բոլոր ազգանունները կնշվեն այբբենական կարգով։–0–