ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները 475 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում։
Կիրակի կայացած ընտրություններն անցկացվել են 475 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։
Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրողների ռեգիստրում ներառված 848 343 ընտրողից քվեարկել է 370 365–ը (43,66%), որոնց ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ԲՀԿ (թեկնածու Նաիրա Զոհրաբյան) – 6,95%
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք (Անահիտ Թարխանյան) – 0,69%
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք (Արարատ Զուրաբյան) – 0,82%
«Երկիր ծիրանի» կուսակցություն (Զարուհի Փոստանջյան) – 1,39%
«Ժառանգություն» կուսակցություն (Րաֆֆի Հովհաննիսյան) – 0,75%
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն (Մանվել Գասպարյան) – 0,22%
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք (Հայկ Մարության) – 81,5%
«Լույս» կուսակցությունների դաշինք (Արտակ Զեյնալյան) – 4,99%
ՀՅԴ (Միքայել Մանուկյան) – 1,62%
«Հայք» կուսակցություն (Գևորգ Հովսեփյան) – 0,19%
«Ռեֆորմիստների» կուսակցություն (Արտակ Ավետյան) – 0,22%
Օրինաց երկիր» կուսակցություն (Մհեր Շահգելդյան) – 1,09%
ԿԸՀ նախագահը նաև նշեց, որ անվավեր է ճանաչվել 7517 քվեաթերթիկ։
«Քվեարկության վերջնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 30–ին, իսկ մինչ այդ ԿԸՀ–ն կստուգի ընտրական հանձնաժողովներ ստացված բողոքները, ինչպես նաև կայքում կներկայացնի քվեարկած քաղաքացիների ցուցակները», – ասաց Մուկուչյանը։