Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ԿԸՀ նախնական տվյալներ. Ազգային ժողով է անցնում երեք քաղաքական ուժ

03.04.2017, 01:26
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով 2009 ընտրատեղամասերից 143–ից  ստացված արդյունքները, ներկայացրել է ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները։
ԿԸՀ նախնական տվյալներ. Ազգային ժողով է անցնում երեք քաղաքական ուժ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով 2009 ընտրատեղամասերից 143–ից  ստացված արդյունքները, ներկայացրել է ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները։

Այսպիսով, ՀՀԿ–ն հավաքել է ձայների 55,58 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 23,04 տոկոսը, ՀՅԴ–ն` 9,77 տոկոսը։ 

Միաժամանակ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հավաքել է ձայների 3,18 տոկոսը, «Ելք» դաշինքը` 4,29 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 2,03 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը` 1,09 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` 0,62 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 0,40 տոկոսը։

ԿԸՀ տվյալներով, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 մարդ։ Ընտրություններին քվեարկել է 1 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86 տոկոսը։

Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք` իշխող ՀՀԿ–ն, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ՀՅԴ–ն , Կոմունիստական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը։–0–