Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ԼՂՀ ՊԲ–ն հակամարտության հետևանքով կորցրել է 29 զինծառայող, 101–ը վիրավոր է

05.04.2016, 20:51
ԼՂՀ ՊԲ–ն ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերի հետևանքով կորցրել է 29 զինծառայող։
ԼՂՀ ՊԲ–ն հակամարտության հետևանքով կորցրել է 29 զինծառայող, 101–ը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ԼՂՀ ՊԲ–ն ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերի հետևանքով կորցրել է 29 զինծառայող, Ստեփանակերտում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

«Այսօրվա դրությամբ զոհվել է 29 զինծառայող։ 101–ը վիրավոր է», – ասել է Առուստամյանը Ստեփանակերտում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ, Ադրբեջանը` 24 տանկ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–