Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Լեհաստանն ու Լյուքսեմբուրգը վավերացրեցին ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

29.06.2018, 20:20
Լեհաստանն ու Լյուքսեմբուրգն այսօր վավերացրեցին ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։
Լեհաստանն ու Լյուքսեմբուրգը վավերացրեցին ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Լեհաստանն ու Լյուքսեմբուրգն այսօր վավերացրեցին ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։ 

Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։ 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից։ Այսպիսով համաձայնագրի վավերացումը Լեհաստանի կողմից նույնպես ավարտված է» – գրել է Աշոտյանը։

Նա նաև նշել է, որ Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:–0–