Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հայտնել է ինքնաբացարկի մասին

14.01.2019, 17:59
Գրիգորյանի փաստաբանները հայտնեցին, որ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվել է իրենց կողմից:
Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հայտնել է ինքնաբացարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ով երկուշաբթի քննել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատախազության միջնորդությունը, ինքնաբացարկ է հայտարարել։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դատախազ Վահե Դոլմազյանը` չնշելով, թե որ կողմն է միջնորդել ինքնաբացարկի համար:

Գրիգորյանի փաստաբանները հայտնեցին, որ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվել է իրենց կողմից: Նիկողոսյանի ինքնաբացարկից հետո դատարանը ընդմիջում է վերցրել:

Հունիսի 19–ին ՀՀ ԱԺ–ն Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա համաձայնություն տվեց կալանքի տակ պահել Գրիգորյանին, նույն օրը պատգամավորները կողմ քվեարկեցին Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Նույն օրը Գլխավոր դատախազությունը դատարանին ներկայացրեց գեներալին կալանավորելու միջնորդություն, որը բավարարվեց։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք պահելու և խոշոր չափերի յուրացման համար:

Դեկտեմբերի 20-ին առաջին ատյանի դատարանը որոշեց փոխել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը փոխարինեց կալանավորումը գրավի դիմաց ազատմամբ` 25 մլն դրամի չափով:

Էջմիածնի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել, փակել են նաև Երևան տանող ճանապարհը: Դեկտեմբերի 24-ին ՀՀ գլախավոր դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան Գրիգորյանի ազատման դեմ:-0-