Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Մոսկվան և Բաքուն քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ քայլեր. Լավրով

12.07.2016, 12:02
Ռուսաստանը և Ադրբեջանը երկկողմանի շփման ընթացքում քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են և պետք է հանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության կագավորմանը:
Մոսկվան և Բաքուն քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ քայլեր. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Ռուսաստանը և Ադրբեջանը երկկողմանի շփման ընթացքում քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են և պետք է հանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության կագավորմանը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

«Երեկ մանրամասն, անկեղծ և վստահելի երկխոսություն ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են սկբունքային առումով երկկողմ հարաբերությունները և հետագա քայլերը, որոնք կարող են և պետք է հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջխաղացմանը: Լիովին կիսում եմ ձեր խոսքերը երկկողմ հարաբերությունների և ռազմավարական համագործակցության մասին. դրանք զարգանում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառությունների», - ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

ՄԱմեդյարովն իր հերթին նշել է «երկխոսության բարձր մակարդակը, որը գնալով ավելի ինտենսիվ է դառնում»: Նրա խոսքով, կողմերը քննարկում են մի շարք հարցեր` տնտեսական, մարդասիրական, ինչպես նաև կապված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ:

«Հույս կա, որ բանակցային գործընթացի ինտենսիվությունը թույլ կտա քանդել հակամարտության հանգույցը», - ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումը, հնարավոր է, ավելի մոտ է, քան երբևէ: -0-