Նալբանդյան. ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին
13.06.2017,
14:52
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը նախատեսում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստումն ավարտել և այն ստորագրել նոյեմբերին: Այս մասին երեքշաբթի ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանըիր էստոնացի գործընկերՍվեն Միկսերի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Էստոնիայի արտգործնախարարի այցը Հայաստան իրականացվում է այդ երկրի ԵՄ-ում նախագահություն ստանձնելու նախաշեմին: Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
«ԵՄ–ում Էստոնիայի նախագահության օրոք Հայաստանը ծրագրում է ավարտել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստումը, որի շուրջ բանակցություններն արդեն ավարտված են: Նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ծրագրվում է այն ստորագրել», – ասաց Նալբանդյանը:
Նա նշեց, որ Միկսերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը: Բացի այդ, Էստոնիայի ԱԳՆ-ի ղեկավարը ներկայացրել է առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվելու է իր երկիրը` ստանձնելով ԵՄ նախագահությունը:
Իր հերթին Միկսերն ընդգծեց, որ Էստոնիան առաջին անգամ է 6 ամսով ստանձնելու ԵՄ խորհրդի նախագահությունը:
«Դա մարտահրավեր է լինելու, առավել ևս որ ժամանակները ևս լի են մարտահրավերներով, մասնավորապես, կան բազմաթիվ զարգացումներ ԵՄ–ի ներսում, որոնք ուշադրության կենտրոնում են, այդ թվում`Brexit-ի շուրջ բանակցությունները: Հուսով ենք, որ այդ մարտահավերները չեն ստվերի ԵՄ-ի շրջանակում իրականացվող մյուս գործընթացները», – ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ Էստոնիան նախագահության շատ հավակնոտ օրակարգ ունի, նախատեսվում է բարձր արդյունքներ արձանագրել տարբեր ուղղություններով, որոնցից մեկը «Արևելյան գործընկերությունն» է:
«Մենք շատ հավակնոտ օրակարգ ունենք «Արևելյան գործընկերության» հարցով, որի շրջանակում Բրյուսելում նոյեմբերին նախատեսվում է գագաթնաժողով կազմակերպել: Մենք հույս ունենք, որ բարեհաջող կավարտենք Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունները: Մեզ շոշափելի արդյունքներ են հարկավոր, որոնք կհամապատասխանեն «Արևելյան գործընկերության» երկրների ձգտումներին», – ասաց Միկսերը:
Նրա խոսքով, նախատեսված են նաև մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում, քաղաքացիական հասարակության համաժողովը և գործարար համաժողովը, որը հնարավորություն կտա ամրապնդել բիզնես –հասարակություն կապերը և օգտագործել առկա ներուժը։
2017 թ.-ի մարտի 21-ին Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը 2013 թ.-ի նոյեմբերին կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է մուտք գործել Մաքսային միություն և մասնացկել եվրասիական ինտեգրմանը։
Այդուհանդերձ, ԵՄ խորհուրդը 2015 թ-ի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայացած ԱԳ նախարարների նիստի ընթացքում լիազորել է սկսել բանակցություններ Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ, որը կփոխարինի ԵՄ և Հայաստանի միջև գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը:-0-