Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Քոչարյանի` ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշումը

23.11.2018, 16:19
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշումը։
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Քոչարյանի` ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշումը։

Այնարցին, թե կարելի է արդյո՞ք համարել, որ իրեն հաջողվել է չեզոքացնել Քոչարյանին և հակահեղափոխության այն սպառնալիքները, որոնք կապում էին նրա հետ` Փաշինյանը հռետորական հարց տվեց. «իսկ ո՞վ էր կապում»։

«Մենք ոչ ոքի չենք չեզոքացնում, յուրաքանչյուր մարդ ինքն է իրեն չեզոքացնում կամ չի չեզոքացնում»,– ասաց նա։

Փաշինյանը մեկնաբանեց նաև նախկին նախագահի անվտանգության ապահովման հարցը։

«Ռոբերտ Քոչարյանը պետական պաշտպանության ենթակա անձ է, և նրա պաշտպանությունն ապահովում է պետությունը»,– ասաց նա։–0–