Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Օհանյան. իրավիճակն առաջնագծում մնում է լարված

04.05.2016, 20:08
Ւրավիճակն առաջնագծում մնում է լարված, չորեքշաբթի ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Օհանյան. իրավիճակն առաջնագծում մնում է լարված

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Ւրավիճակն առաջնագծում մնում է լարված, չորեքշաբթի ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Իրավիճակն առաջնագծում լարված է, և ցանկացած ժամանակ կարող են իրականացվել ցանկացած գործողություններ։ Մենք վերլուծում ենք իրավիճակն ու եզրահանգումներ անում հակառակորդի հնարավոր քայլերի բնույթի մասին», – ասաց Օհանյանը։

Նա նաև ավելացրեց, որ Ղարաբաղի պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները` թույլ չտալով հակառակորդին հասնել որևէ առավելության։

«Պաշտպանության բանակն այսօր էլ պատրաստ է լուծել պաշտպանական և այլ խնդիրներ», – ասաց պաշտպանության նախարարը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-