Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Փաշինյան. «Ես քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության փոսից»

02.04.2017, 15:13
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատարածքում հայտարարել է, որ քվեարկել է հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից:
Փաշինյան. «Ես քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության փոսից»

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ելք» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատարածքում հայտարարել է, որ քվեարկել է հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից:

Նա ավելացրեց, որ բարձր է գնահատում «Ելք» դաշինքի հաղթանակի շանսերը: Փաշինյանը նշեց, որ տեղեկացվել է տարբեր ընտրատարածնքերում մի շարք խախտումների վերաբերյալ, որոնց մասին տեղեկատվությունը այժմ ստուգվում է:

«Մեր վստահված անձինք այսօր եղել են տեղամասերից մեկում (№4), որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկներ են եղել: Իհարկե, հանձնաժողովի հավաստիացրել են, որ չաշխատող տեսախցիկներ են, բայց ամեն դեպքում մեր վստահված անձինք պնդել են, որ դրանք հանվեն և դրանք հանվել են», - ավելացրեց նա:                                                     

Ինչպես նշեց Փաշինյանը, ահազանգեր կան մի քանի, որ կան ինչ-որ մարդիկ, ովքեր կասկածվում են նրա մեջ, որ պահանջում են, որ ընտրողները քվեարկությունից հետո լուսանկարեն իրենց քվեաթերթիկները: «Կան ահազանգեր, որ երկու վստահված անձինքից ավելի կան և մարդիկ կան, ովքեր ասում են, որ իրենց ռեյտինգային թեկնածուների կողմից են վստահված, բայց օրենքը այդպիսի բան չի նախատեսում», - ավելացրեց Փաշինյանը: 

Նրա խոսքով, ընտրությունների ընթացքը սովորաբար պետք է գնահատել ընտրությունների ավարտին, քանի որ այն պահին, որ ես հարցազրույց եմ տալիս, կարող է տեղի ունենալ միջադեպ, որը կարող է փոխել ընտրությունների իմ գնահատականը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ինչ հետընտրական գործընթացներ են սպասվում՝ Փաշինյանը նշեց, որ դրանք կարող են տեղի ունենալ, եթե ընտրողների կողմից իրենց տրված ձայները «գողացվեն»:

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։-0-