Փաշինյան. Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները ձևական բնույթ են կրում
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն անցկացվում են հենց բանակցությունների համար ու կրում են ձևական բնույթ, ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ:
Մայիսի 1-ին ՀՀ ազգային ժողովում անցկացվում են վարչապետի ընտրություններ:
«Ի վերջո, պետք է արձանագրենք, որ այն պայմաններում, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ առիթ բաց չի թողնում սպառնալ ԼՂ հանրապետությանը, ՀՀ-ին, ու նույնիսկ խոսում է ՀՀ մայրաքաղաքը գրավելու մասին, պետք է հասկանանք, որ բանակցությունները ձևական են», - ասաց Փաշինյանը:
«Բանակցություններն իրական իմաստ կստանան միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է հարգել ու ճանաչել միջազգային նորմերն ու պատրաստ է կարգավորմանն այդ շրջանակում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է ազդեն Ադրբեջանի վրա ոչ միայն ուժի կիրառումը, այլև դրա կիրառման սպառնալիքը կանխելու նպատակով», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ագրեսիայից հայրենիքը պաշտպանելու համար հայ ժողովուրդին անհրաժեշտ է կենտրոնացնել իր ներուժն ու մոբիլիզացնել բոլոր ուժերը:
«Ընդհանրապես փոխզիջման մասին խոսելն այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է: Այս պայմաններում մենք միայն կարող ենք խոսել սեփական պետության ու երկրի պաշտպանողակությունը բարձրացնելու մասին: Դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովորդի ինքնորոշման իրավունքը: Դրանից հրաժարվելը որևէ տեղ չի թողնում խոսել փոխզիջման մասին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:–0–