Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Փաշինյան. հեղափոխության համար մենք ծախսել ենք գրեթե 200 հազար դոլար

07.05.2019, 17:48
Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որքան է ծախսվել «թավշյա» հեղափոխության համար:
Փաշինյան. հեղափոխության համար մենք ծախսել ենք գրեթե 200 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որքան է ծախսվել «թավշյա» հեղափոխության համար:

«Մեր հեղափոխության համար մենք ծախսել ենք գրեթե 200 հազար դոլար: Մեր հեղափոխությունը` ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է նաև, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանրապետությունում 2018 թ.-ի ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: -0-