Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. թերթ

21.05.2019, 12:22
ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:
Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:

Ինչպես գրում է «Փաստ» օրաթերթը, գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային:

Զեկուցվել է նաև, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսել, ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երեւույթ է: Թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով, ինչպես նաև մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը և էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել էր և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ:-0-