Փաշինյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած շփման բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում լրագրողներին ներկայացրել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած շփման բովանդակությունը։
«Մենք զրուցել ենք պատանդների փոխանակման շուրջ, սակայն, ցավոք, չենք եկել համաձայնության։ Բայց քննարկումները շարունակվում են։ Հայտնի է, որ նրանք առաջարկում են փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սակայն մենք պետք է քննարկենք հարցը նաև Արցախի ղեկավարության հետ», – ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով, շփման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի նախկին փուլերի դրվագներին, ինչպես նաև այլ հարցերին։
«Դա պարզապես կարճ շփում էր, ոչ թե հանդիպում», – ընդգծել է նա` ավելացնելով, որ զրույցը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ճաշի ժամանակ։–0–