Փաշինյանը նշել է Հայաստանի կարևորագույն նպատակները ՀԱՊԿ-ի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Россия 24»-ին հարցազրույցում նշել է Հայաստանի կարևորագույն նպատակները ՀԱՊԿ անդամակցության շրջանակում:
«Կարոր նպատակն է` դարձնել մեր անդամակցությունն ավելի արդյունավետ: Ցավոք, իրավիճակը մեր տարածաշրջանում այդքան էլ կայուն չէ, և ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: ՀԱՊԿ անդամ պետությունները դե յուրը մեր ռազմավարական դաշնակիցներն են: Մեր համար շատ կարևոր է ճշտել փոխադարձ պարտավորությունները և այն պարտականությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ունեն միմյանց առջև», - ասել է նա:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի, շատ կարևոր է նաև ճշտել պարտավորությունները Հայաստանի և ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների միջև և ՀԱՊԿ-ի առաջ` ընհանուր առմամբ:
«Անշուշտ, ռազմատեխնիկական և ռազմավարական տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեր գլխավոր գործընկերն է Ռուսաստանը, սակայն մեզ համար կարևոր է մեր այլ գործընկերների դիրքորոշման ճշտումը և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Ցավոք, երկար տարիներ մենք այնպիսի իրավիճակ ենք ունեցել, որ ՀԱՊԿ անդամ շատ երկրներ միջազգայի կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի հետաքրքրությունների դեմ», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է համապատասխանեցնել այդ իրավիճակը:
«Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա պետք է համապատասխանեցնենք մեր դիրքորոշումները», - ասելէ նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ պարտավորությունների հստակեցման մեխանիզմներն են երկխոսությունը, բանակցությունները, համատեղ նիստերը:
Փաշինյանը անդրադարձել է նաև այն աղմուկին, որը բարձրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ և նշել, որ այդ հարցն ընդհամենը սառցալեռան վերին հատվածն է:
Հայաստանի և ՀԱՊԿ անդամ պետությունների հարաբերություններում մի քանի շաբաթ առաջ լարվածություն է առաջացել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետ կանչից հետո` առանց նախնական համաձայնության ՀԱՊԿ անդամ այլ պետություների հետ:
«Ստեղ կարևոր չէ անձի հարցը; Ավելի կարևոր է կազմակերպության էությունը: Մեր կարևոր նպատակն է` ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացումը ոչ միայն քաղաքական իմաստով, այլ նաև ռազմավարական տեսանկյունից: Հույսով եմ, որ մենք կկարողանանք հասնել այդ նպատակին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:-0-