Փաշինյանը նշել է, թե օպերատիվ կապով ինչ է ամեն օր քննարկում Ադրբեջանի նախագահի հետ

Փաշինյանը նշել է, թե օպերատիվ կապով ինչ է ամեն օր քննարկում Ադրբեջանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ԱԺ–ում վարչապետի ընտրություններից առաջ նշել է, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով։

Նախօրեին «Ելք» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ 

«Դուշանբեում հանդիպման ժամանակ օպերատիվ կապի մասին ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ կապը հաստատվել է։ Եվ մենք, փաստորեն, ամենօրյա ռեժիմով քննարկում ենք իրավիճակը», – ասաց Փաշինյանն` ընդգծելով, որ խոսքը միայն միջադեպերի կանխման մասին հայ–ադրբեջանական սահմանի վրա։


Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին մեկնել էր Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն օպերատիվ կապ հաստատելու շուրջ։

Փաշինյանը նաև նշեց, որ օպերատիվ կապով չի քննարկվում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը։

«Օպերատիվ կապը հնարավորություն է տալիս քննարկել, վերլուծել միջադեպերի պատճառները։ Եվ ես մեծապես կարևորում եմ, որպեսզի և′ Ազգային ժողովը, և′ հասարակությունը տեղեկացված լինեն այդ կապի մասին», – ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:33 24.10.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×