Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ վրացական Բոլնիսի գյուղում

15.01.2019, 20:42
Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ վրացական Բոլնիսի գյուղում։
Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ վրացական Բոլնիսի գյուղում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում: 

«Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի, որը նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը, բնակիչների հետ: –0–