Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

18.01.2019, 18:03
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց  երկու ամսով երկարաձգել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը:

Այս մասին նիստից հետո հայտնեց մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը։

Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների գրավի վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–