Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման գործով

26.10.2018, 17:48
Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը՝ նրան որպես տուժած ճանաչելու վերաբերյալ մերժվել է:
Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման գործով

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ Քննաչական ծառայությունը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով նրան որպես տուժող կողմ ճանաչելու վերաբերյալ։

Այս մասին հաղորդվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՔԿ մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին 

Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

«Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը՝ նրան որպես տուժած ճանաչելու վերաբերյալ մերժվել է քննիչի կողմից հիմնավորումների բացակայության պատճառով», - նշել է նա։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։ 

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-