Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել և պահպանել այն դինամիկան, որը ներդրվել է նախկինում. ՌԴ ԱԳՆ

13.12.2018, 15:12
Ըստ դիվանագետի, Մոսկվան միշտ շահագրգռված է, որպեսզի իրեն մոտ ժողովուրդները և երկրները բարգավաճեն:
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել և պահպանել այն դինամիկան, որը ներդրվել է նախկինում. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել և պահպանել այն դինամիկան, որը ներդրվել է նախկինում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հսկայական ներուժ կա երկկողմ հարաբերությունների զարգացման համար…Մենք երկկողմ հարաբերությունների զարգացման հիանալի դինամիկա ունեինք, որը կառուցվել է տարիների ընթացքում և օգուտ էր բերում երկու երկրների ժողովուրդներին: Կարծում եմ` Հայաստանում գիտեն այդ մասին, թե որքան է Ռուսաստանը ներդրել երկկողմ հարաբերությունների, քաղաքական կամքի և նյութական ռեսուրսներ զարգացման գործում», - նշել է Զախարովան:

Ըստ դիվանագետի, Մոսկվան միշտ շահագրգռված է, որպեսզի իրեն մոտ ժողովուրդները և երկրները բարգավաճեն:-0-