«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
19.10.2018,
18:07
«Սասնա ծռեր»–ը կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը տեղեկացրեց կուսակցության մամուլի քարտուղար Հերմինե Մկրտչյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։
««Սասնա ծռեր» կուսակցությունը միանշանակ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոշումն արդեն ընդունված է։ Սակայն դեռ պարզ չէ` ինչ ձևաչափով», – ասաց Մկրտչյանը։–0–