Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

18.08.2017, 15:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին:
Սերժ Սարգսյանը ցավակցել է  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18  օգոստոսի,  /ԱՌԿԱ/.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:  

Օգոստոսի 17 –ի երեկոյան, Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կատարվածի հետևանքով 13 մարդ զոհվել է, 80-ը գտնվում է հիվանդանոցներում: Վիրավորների թվում 18 երկրների քաղաքացիներ կան։

Ահաբեկչության գործով ձերբակալվել է  երկու անձ; Ահաբերչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկճական կամակերպությունը։ -0-