Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից, նա կգործի որպես անկախ պատգամավոր

29.05.2018, 17:52
Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից, նա կգործի որպես անկախ պատգամավոր։
Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից, նա կգործի որպես անկախ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Facebook–յան իր էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր», – գրել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։

Միաժամանակ, ՀՀԿ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման §ՀՀԿ¦ խմբակցության թիվ 35 նիստի արձանագրությամբ քննարկվել է Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցը։

«Խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց, համաձայն §Հայաստանի Հանրապետական կուսակցություն¦ խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին», – նշվում է ՀՀԿ–ի հաղորդագրության մեջ։–0–