Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Շվեդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

08.02.2016, 14:07
Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
Շվեդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Փետրվարի 9-ին Շվեդիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ: Նախատեսված են շրջայց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Նույն օրը Մարգոտ Վալստրյոմը կայցելի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Փետրվարի 9–ին տեղի կունենան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները։ Նախատեսված է նաև Վալստրյոմի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ –0–