Рейтинг@Mail.ru
USD
377.29
EUR
436.15
RUB
4.8215
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ

24.05.2018, 12:27
Այսօր ԿԸՀ-ն ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձանագրությունը ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր ԿԸՀ-ն ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձանագրությունը ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

Այս մասին հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ԿԸՀ  մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանին:

«ԿԸՀ–ի նիստը հավանաբար կկայանա այսօր», – հայտնեց Հարությունյանը։

Նշենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԱԺ էր գնացել, սակայն առաջին նիստից հետո հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Նա նշել էր, որ աշխատանքը կշարունակի Երևանի քաղաքապետարանում:–0–