Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

03.10.2018, 15:14
ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեկնաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդ տարվա գարնանը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նախօրեին` հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։

Ավելի ուշ նա գնաց խորհրդարան` բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսքով, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։

«Մենք պատրաստ ենք գարնան ընտրություններին։ Եվ մենք որևէ քննարկում չենք ունեցել դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու շուրջ», – ասաց Բաղդասարյանը։–0–