Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Վարչապետն ընդունել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

09.08.2017, 11:48
Բարոնուհի Քոքսը նշել է, որ ջերմորեն կապված է հայ ժողովրդի հետ։
Վարչապետն ընդունել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ և մարդասիրական գործունեությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանն ուղղված քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատելի է ակտիվացում և կարևորել տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, գործարար կապերի խթանումը, այդ թվում՝ տարբեր համաժողովների կազմակերպման միջոցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցն առարկայական կերպով քննարկել է նաև ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանի հետ և ավելացրել, որ կան հստակ պատկերացումներ հետագա քայլերի ուղղությամբ:

Բարոնուհի Քոքսը վարչապետի հետ խոսել է Հայաստան և Արցախ կատարած իր բազմաթիվ այցելությունների մասին և նշել, որ ջերմորեն կապված է հայ ժողովրդի հետ: Բարոնուհին ևս անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական տնտեսական համագործակցության զարգացումը, կարևորել միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Տիկին Քոքսը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը: -0-