Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Վրաստանի վարչապետը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

05.09.2016, 15:43
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Վրաստանի վարչապետը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Այնուհետև Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Վրաստանի պատվիրակությանը ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: -0-