Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ղազախստանի նախագահը հիվանդության պատճառով չի ժամանի Հայաստան

11.10.2016, 12:32
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժում է անցնում:
Ղազախստանի նախագահը հիվանդության պատճառով չի ժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժում է անցնում, հայտնում է Today.kz կայքը։

«Մրսածության հետ կապված` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժում է ստանում»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես հայտնի է դարձել Today.kz–ի թղթակցին, պետության ղեկավարի` հոկտեմբերի 12-14–ին Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցերը չեղյալ են հայտարարվել։ Հայաստանում Նազարբաևը պետք է մասնակցեր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին պետության ղեկավարների մակարդակով։ -0-