Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Երևանը վճռականորեն դատապարտում է Փարիզի ահաբեկչական գործողությունները

14.11.2015, 12:54
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վճռականորեն դատապարտում է Փարիզի ահաբեկչական գործողությունները։
Երևանը վճռականորեն դատապարտում է Փարիզի ահաբեկչական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վճռականորեն դատապարտում է Փարիզի ահաբեկչական գործողությունները և զորակցություն հայտնում Ֆրանսիայի ժողովրդին։

Ուրբաթ գիշերը Փարիզում գրանցվել են մի շարք ահաբեկչական գրոհներ։ Տարբեր տվյալներով` զոհվել է 120–153 մարդ, ավելի քան 200–ը վնասվածքներ են ստացել։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», – նշվում է Նալբանդյանի հայտարարության մեջ։–0–