Երևանն ու Դուշանբեն դիտարկում են ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունը. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը, չորեքշաբթի ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանի նախագահի Էմոմալի Ռահմոնի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Տաջիկստանի նախագահը հունիսի 14–15–ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
ՀՀ նախագահի խոսքով, ավիահաղորդակցության հաստատման հարցը «քննարկվել է տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում»։
«Այդ նախագծի շրջանակում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում ձևավորված արտոնությունների փաթեթ», – ասաց Սարգսյանը։
Ռահմոնի հայաստանյան այցի ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։
Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը և «Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»:
2013 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հասստատել է «բաց երկնքի» քաղաքականությունը կամ ավիածառայությունների տրամադրման մրցակցային պայմանների ապահովման ծրագիրը:
2015 թ.-ի վերջի տվյալներով, Հայաստան ավիափոխադրումներ են իրականացնում Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT ընկերությունները: –0–