Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը

20.12.2017, 14:53
Կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։
Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։

Կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում,բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։

Ինչպես կայքի շնորհանդեսի ժամանակ նշեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան, աշխատելով Azerichild.education նախագծի վրա` նրանք բախվել են լուրջ հակահայկական քարոզի հետ Ադրբեջանի դասագրքերում։

«Երբ սկսեցինք ուսումնասիրել Ադրբեջանի դպրոցական ծրագրի դասագրքերը, բախվեցինք սարսափելի մի պատկերի հետ։ Դա վերաբերում էր ոչ միայն պատմության դասագրքերին, այլ նաև գրականության և անգամ երաժշտության դասագրքերին։ Մենք այդ ամենը հավաքեցինք մի նախագծի շրջանակում։ Կայքում հրապարակված են բոլոր նյութերը ռուսերեն և ադրբեջաներեն», – ավելացրեց Էլիբեգովան։

Նա նշեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները ժխտում են այդ երևույթը։

«Հետաքրքիրն այն է, որ դասագրքերում առկա քարոզն ուղղված է ոչ միայն հայերի, այլև վրացիների, ռուսների և հարևան այլ ժողովուրդների դեմ», – ասաց Էլիբեգովան։

Նրա խոսքով, նախագծի նպատակն է ողջ աշխարհի ներկայացնել այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում։

«Ինչպես տեսնում եք, այսօր ադրբեջանական իշխանությունները չեն իրականացնում այդ երևույթի կանխմանը կամ մեղմանն ուղղված որևէ քայլ», – ասաց քաղաքագետը։

Սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանն իր հերթին ընդգծեց, որ հայատյացությունը ներկա է բոլոր առարկաների դասագրքերում։

Նա նշեց, որ հայատյացության դրսևորումը ներկա է ոչ միայն դասագրքերում, այլ նաև մեթոդաբանական ձեռնարկներում, որոնց միջոցով մանկավարժներին ստիպում են դաստիարակել երեխաներին` սերմանելով հակահայկական տրամադրություններ։

«Քանի դեռ այդ երևույթները չեն վերացվել, անհնար է խոսել որևէ համատեղ կյանքի մասին», – ասաց Ադիբեկյանը։

Նա ավելացրեց, որ մոտ ապագայում ադրբեջանական դասագրքերի նյութերը կներկայացվեն մասնագիտական փորձաքննության։

«Դրանով կզբաղվեն պատմաբանները, մանկավարժները, որոնք կպատմեն, թե նմանատիպ դասագրքերով դաստիարակվող երեխաներն ինչպես կմեծանան», – ընդգծեց Ադիբեկյանը։–0–