Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Երևանում տեղի կունենա «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը. հատուկ հրավեր է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին

27.11.2018, 12:55
Մոսկվայից հրահանգել են հատուկ շուքով և ներկայացուցչական կազմով անցկացնել այդ միջոցառումը:
Երևանում տեղի կունենա «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը. հատուկ հրավեր է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումը, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից:

«ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայից հրահանգել են հատուկ շուքով և ներկայացուցչական կազմով անցկացնել այդ միջոցառումը: Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ գործող նախագահին», - գրում է «168 ժամ« օրաթերթը:

Ըստ թերթի տեղեկությունների՝ հատուկ հրավեր է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդունել է հրավերը և դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ ակումբի նիստին:

«Այս տեղեկությունը հատկապես հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ակումբի նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը: Եվ կբացի՞ արդյոք»,-գրում է թերթը։-0-