Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ԶԼՄ –ներն անդրադառնում են Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման իրական պատճառներին

07.02.2018, 11:32
Փորձագիտական հանրությունն անդրադարձավ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման բոլոր արգումենտներին, բացի, թերևս, բուն պատճառներից։
ԶԼՄ –ներն անդրադառնում են Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման իրական պատճառներին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փորձագիտական հանրությունն անդրադարձավ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման բոլոր արգումենտներին, բացի, թերևս, բուն պատճառներից, գրում է «Հրապարակը»` հղում անելով դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրին։

Թերթի զրուցակիցը նշել է, որ պետք է նկատի ունենալ վերջին օրերի թուրք-ամերիկյան լարվածությունն Աֆրինում՝ քրդական խնդրին առնչվող։

«Ալիևի համար նման լարվածությունները կարող են ֆորսմաժորային լինել, որովհետև հայտնի չէ, թե կողմերը մինչև ուր կհասնեն և ինչի շուրջ կպայմանավորվեն», – նշել է նա։

Աղբյուրն արձանագրում է նաև ևս մեկ էական հանգամանք. Ադրբեջանը խոստացել է Եվրոպային` մայիսին ազատ արձակել քաղբանտարկյալներին` մոտ 100 հոգու։

«Բանն այն է, որ Ալիևը ցանկանում է մինչև տարեվերջ հարևանության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ և ԵՄ «բոնուսները»՝ գովասանքները, որ Ադրբեջանը «դառնում» է «ժողովրդավարական» երկիր, ստանալ այս գլխից` միաժամանակ ստանալով նաև ԵՄ-ամերիկյան օժանդակությունը` չորրորդ անգամ խանացման իր ճանապարհին», – դիվանագետի խոսքերը մեջբերում է թերթը։–0–