Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Զախարովա. Մոսկվան միտված է շարունակել հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքները

04.05.2018, 17:53
Ռուսաստանը միտված է շարունակել համատեղ աշխատանքը հայ գործընկերների հետ, որն ուղղված է դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։
Զախարովա. Մոսկվան միտված է շարունակել հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը միտված է շարունակել համատեղ աշխատանքը հայ գործընկերների հետ, որն ուղղված է դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Այս մասին ուրբաթ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։

ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։

«Այս պահին իրավիճակը Երևանում և ողջ երկրում ընդհանուր առմամբ կայունացել է։ Մենք մեր կողմից բազմիցս հայտարարել ենք, որ կողմ ենք եղբայրական Հայաստանում առկա խնդիրների լուծմանը Սահմանադրության շրջանակում, իրավական դաշտում, երկրում գոյություն ունեցող քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով», – հայտարարել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ պաշտոնական Մոսկվան միտված է շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ։ 

«Երկկողմ հարաբերությունների ոլորտում մենք միտված ենք շարունակել համատեղ աշխատանքը հայ գործընկերների հետ, որոնք ուղղված են մեր դաշնակցային փոխգործակցության և ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը», – հայտարարեց Զախարովան։–0–