Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Զախարովա. ՌԴ–ն մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար

04.07.2016, 16:49
Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, Երևանում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովա. ՌԴ–ն մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, Երևանում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ ակտուալ հարց ունի` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», – նշել է դիվանագետը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։ 

«Հենց այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անցկացնում է երկկողմ հանդիպումներ, հենց այդ պատճառով մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ կարգավորումը պսակվի հաջողությամբ», – ավելացրել է նա։

Զախարովան նաև նշել է, որ խոսքը Ռուսաստանի միջնորդության մասին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Երևանում անցկացվում է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը։ –0–