Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ–ի Կոնգրեսում կթվարկի Հայոց ցեղասպանության զոհերի անունները
18.04.2015,
13:20
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի անունները։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի անունները։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։
«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ ես ապրիլի 22–ին Ներկայացուցիչների պալատում մեկ ժամ շարունակ կընթերցեմ զոհերի անունները, ինչպես նաև կգրանցեմ նրանց ԱՄՆ Կոնգրեսի զեկույցներում», – գրել է նա։
Շիֆը նաև նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են գրանցել իրենց հարազատների անունները, ովքեր դարձել են Հայոց ցեղասպանության զոհեր և հարգել նրանց հիշատակը` անցնելով այս հղմամբ, որը նա տեղադրել է իր գրառման տակ։
Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—