Ադրբեջանը «հյուծում է» սեփական հատուկ ջոկատը. ՊՆ մամուլի քարտուղար
22.12.2015,
15:55
Ադրբեջանն իր գործողություններով հյուծում է սեփական հատուկ ջոկատը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն իր գործողություններով հյուծում է սեփական հատուկ ջոկատը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Տարբեր ուղղություններով հաջողության չհասնելով նրանք փորձում են օգտագործել այլ ռեսուրսներ, մասնավորապես` վերջին երկու տարում մեծացել կորուսները պայմանագրային զինծառայողների և սպաների շրջանում (ադրբեջանական կողմի հարձակումների հետևանքով): Սա խոսում է այն մասին, որ նրանք գնում են այլ ճանապարհով` սեփական «ոսկե ֆոնդի» սպառման ճանապարհով»,-ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերվում է վերջին օրերի ընդհանուր կորուստներին, Հովհաննիսյանի խոսքով, հակառկորդի կողմից ավելի քան 15 զոհ կա, իսկ տարվա կտրվածքով այդ թիվն անցնում է 200-ը:
«Ադրբեջանի դեպքում դժվար է զոհերի կոնկրետ թիվ ասել, քանի որ նրանք թաքցնում են տվյալները, և ժամանակ պետք է անցնի, որպեսզի տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանանք»,-ասաց Հովհաննիսյանը:-0-