Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 16, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցները ղարաբաղյան դիրքեր. ԼՂՀ ՊՆ

17.11.2015, 14:50
Նոյեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության  լրատվական ծառայությունից:
 Ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցները ղարաբաղյան դիրքեր. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության  լրատվական ծառայությունից:

Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրությունում:-0-