Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ադրբեջանը սկսել է ավելի ակտիվ գնդակոծել Հայաստանի բնակավայրերը. Արտակ Դավթյան

12.09.2018, 19:46
Վերջին 10 օրերի ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է ավելի ակտիվ գնդակոծել Հայաստանի բնակավայրերը։
Ադրբեջանը սկսել է ավելի ակտիվ գնդակոծել Հայաստանի բնակավայրերը. Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին 10 օրերի ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է ավելի ակտիվ գնդակոծել Հայաստանի բնակավայրերը, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Հիմա ոչ մի վնաս կամ հետևանք չկա։ Հիմնականում, հոգեբանական ազդեցություն է գործադրվել։ Մասնավորապես, երեկվա դրությամբ գնդակոծվել են Բաղանիսը, Կոթին, Չիլարին, Վազաշենը և Ոսկեպատ–Բաղանիս ճանապարհը», – ասաց նա` նշելով, որ զորքերին հանձնարարվել էիր ձեռնպահ մնալ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից և կրակել հակառակորդի կրակակետերին։

Ըստ Դավթյանի, վտանգի աճման դեպքում կտրվեն համապատասխան հրամաններ։

«Անցած տարվա համեմատ` այս տարի ակտիվություն է նկատվում Նախիջևանի ուղղությամբ, ինչն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Սակայն Գլխավոր շտաբը այս պահին չի տեսնում ու չի կանխատեսում մտահոգություն առաջացնող հանգամանքներ», – ասաց Դավթյանը։–0–