Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ԱԳ նախարարի պաշտոնակատարը խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հայաստանյան այցի նպատակների մասին

18.10.2018, 17:35
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի լրագրողների հետ խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի նպատակների մասին։
ԱԳ նախարարի պաշտոնակատարը խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հայաստանյան այցի նպատակների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի լրագրողների հետ խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի նպատակների մասին։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի շրջանակում կայցելի Հայաստան։ Հոկտեմբերի 20–ին նա կմեկնի Ռուսաստան , Ադրբեջան , Հայաստան և Վրաստան` հանդիպելու իր գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` անվտանգության հարցերում ԱՄՆ–ի շահերն առաջ մղելու համար։

«Մենք հիմա պատրաստվում են այցի, այն հաստատված է, սակայն մեր սպասումները կներկայացնենք ավելի ուշ։ Կարող եմ միայն ասել, որ նա այցելելու է Ռուսաստան և տարածաշրջան, մենք մեր օրակարգն ունենք ԱՄՆ–ի հետ, որը ձևավորված է երկար տարիներ շարունակ, կան տարածաշրջանային և երկկողմ հարցեր, ավելի գլոբալ օրակարգ և անվտանգության հարցեր, որոնք մենք քննարկում ենք», – ասաց Մնացականյանը։

Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունների խորացման հնարավորությանը` նա նշեց, որ Հայաստանն ունի իր սեփական դիրքորոշումը, և երկիրը հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը։–0–